Վախճանվել է նկարչուհի, Եղեռնի ականատես 102-ամյա Հեղինե Աբրահամյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 13, 2012 18:34

Հուլիսի 12-ին 102 տարեկան հասակում վախճանվել է նկարչուհի, Կարսի Առաքելոց վանքի վերջին քահանայի թոռնուհի Հեղինե Աբրահամյանը, ով նաև Կարսի գրավման և հայերի տեղահանման զարհուրելի իրադարձությությունների ականատեսներից էր:

Նկարչուհին մահացել է Օպերայի հարևանությամբ գտնվող իր բնակարանում` միայնակ: Նա ամուսնացած չէր և ժառանգներ չուներ:

Հեղինե Աբրահամյանի հետաքրքիր ու հուզիչ կյանքի պատմությանը` լի Ցեղասպանության մասին հիշողություններով, մենք անդրադարձել ենք նախանցյալ տարի` ապրիլի 24-ի նախաշեմին:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply