Իսրայելցիների մեծ մասը կողմ է իրենց կողքին Պաղեստին պետության ստեղծմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2009 16:28

israel1Իսրայելցիների 53 տոկոսը կողմ է Պաղեստին պետության ստեղծմանը, իսկ 64 տոկոսը` երկու պետություն բանաձևին: Թելավիվի համալսարանի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի անցկացրած սոցհարցումների տվյալով` պարզվել է նաև, որ իսրայելցիների 57 տոկոսը կողմ է պաղեստինյան գրավյալ տարածքներում հրեական ապօրինի բնակավայրերի քանդմանը, իսկ 25 տոկոսը` դեմ: Հարցվածների մեկ երրորդը կողմ է պաղեստինյան Գազայի հատվածի գրավմանը և այնտեղ իշխող Համաս խմբավորման տապալմանը` բռնությամբ, 18 տոկոսը կողմ է խմբավորման հետ երկխոսությանը, մինչդեռ 50 տոկոսը համաձայն է այդ տարածքի մեկուսացմանը` չբացառելով ռազմական ագրեսիայի հնարավորությունը: Սոցհարցման մասնակիցների 60 տոկոսը դեմ է արտահայտվել սիրիական Գոլանի բարձունքների զիջմանը:

Al-Jazeera

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply