Սիրիացի զինվորականները սկսել են պահեստներից քիմիական զենք հանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2012 15:23

Սիրիայում կառավարական ուժերը պահեստներից քիմիական զենք են  հանում, տեղեկացնում է The Wall Street Journal –ը ամերիկյան պաշտոնյաների տեղեկացման համաձայն որոնց անունները չի հրապարակում: Հրապարակման մեջ ասվում է, որ Սիրիան զարին, իպրիտ ու ցիանիդի պահեստներ ունի:

Օբամայի ադմինիստրացիայում տեղեկատվական խորհրդակցություն է այդ առիթով: Թե հատկապես որտեղ են տեղափոխում քիմիական զենքը, թերթի աղբյուրենրը չեն նշում:

Սիրիայի կառավարությունը հերքում է տեղեկությունը: Ինչով է բացատրվում զենքի փոխադրումը, պարզ չէ: Ամերիկյան որոշ պաշտոնյաների կարծիքով, նախագահ Ասադի կառավարությունը ձգտում է թույլ չտալ այդ զենքի հայտնվելն ապստամբների ձեռքում: Մեկ այլ վարկածով, զինվորները ցանկանում են այն պահել արևմուտքի հետախուզությունից:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply