Մորմոնների տարածումը Հայաստանում անհեթեթություն է. արժե դրա մասին ֆիլմ նկարել. Սերբ կինոռեժիսոր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 13, 2012 15:11

Սերբ կինոռեժիսոր Գորան Ռադովանովիչը “Ոսկե ծիրան” 9-րդ մկփ-ում կներկայացնի “Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի” ֆիլմը:

Ֆիլմի թե’ ռեժիսորը, թե’ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը հենց ինքն է` Գորանը:

Նա առաջին անգամ է միջազգային կինո ցուցադրում, որովհետև դրանից առաջ ապրում և աշխատում էր Սերբիայում, Սերբիայի համար:

Ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունները Կուբայում, Հավանայից 850 կմ արևելք գտնվող Սիերրա Մաեստրա քաղաքում են տեղի ունենում: իերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը պատկերված է գաղափարախոսական էքստազի օրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձին: Հաջորդ օրը, իներցիայի ուժով, բոլորը վերադառնոմ են առօրյա ռիթմին, որն անփոփոխ է և ոչ այնքան խոստումնալից: Նույնիսկ բարձրախոսները, որոնք շարունակ 52 տարվա վաղեմության գաղափարախոսական կարգախոսներ են հնչեցնում: գեղափոխությունը շարունակվում է….

Ըստ ռեժիսորի` Կուբայում երեք մեծ խնդիր կա, Առաջինը դա ֆիզիկական շարժի խնդիր է, որովհետև մարդիկ ապրում և մահանում են նույն վայրում, չեն փոխում իրենց տունն ու աշխատանքը: Երկրորդը դա վախն է համակարգի նկատմամբ. “Բոլոր փողոցների վերջում հեղափոխության պաշտպանության կենտրոններ կային: Ամեն ինչ պետք է լինի ընդհանուր”:

Երրորդ խնդիրը ռեժիսորը գտնում է իրականության և հռչակվող գաղափարների միջև տարբերության մեջ:

Նա նաև կատակելով շնորհակալություն է հայտնում իր կոմունիստական մանկությանը, որ կարողացել է զուգահեռներ անցկացնել Սերբիայի և Կուբայի միջև:

Ի դեպ, Ռադովանովիչը նաև նշեց, որ Հայաստան գալով զարմացել է, որ այստեղ կան մորմոններ, որոնց կրոնը ներմուծվել է ԱՄՆ-ից: Նա կցանկանար հենց դրա մասին ֆիլմ նկարահանել, քանի որ գտնում է, որ դա անհեթեթություն է, որովհետև հայերը հնագույն քրիստոնյաներն են աշխարհում:

Գորան Ռադովանովիչը 1982 թ.-ին ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արվեստի պատմության բաշինը: 1977-1980 թթ. Գյոթեի ինստիտուտի կրթաթոշակով առժամանակ հաստատվել է Մյունխենում: Բելգրադ վերադառնալուց հետո եղել է թե’ խաղարկային, թե’ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր: Բեռլինի Եվրոպական կինոկադեմիայի և Սերբիայի կինոգործիչների ընկերակցության անդամ է: Այժմ աշխատում է Սան Անտոնիո դե Լոս Բանյուսի (Կուբա) Կինոյի և հեռուստատեսության միջազգային դպրոցում (EICTV)` որպես հրավիրված դասախոս: Ֆիլմացանկը նյերառում է “Վոյթլանդեր”, “բացօթյա սրճարանը”, “Columbia urbica”, “Երկրորդ շրջան”, “Իմ երկիրը` միայն ներքին սպառման համար”, “Տան նմուշ”, “OTPOR. Սերբիայի փրկության կռիվը”, “Քասթինգ”, “Հավերի ընտրություններ”, “Շտապօգնություն” և “Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի” ֆիլմերը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply