Բելառուսի խորհրդարանը կքննարկի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2009 17:11

belarusԲելառուսի խորհրդարանը հաջորդ շաբաթ քննարկելու Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը: Այդ մասին երեկ Մինսկում լրագրողներին հայտնել Է Բելառուսի նախագահի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյը:

«Հաջորդ շաբաթ խորհրդարանը կսկսի քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավորության հարցը»,- ասել Է Մակեյը` հավելելով, որ «բելառուս պատգամավորները մտադիր են այցելել տարածաշրջան, որպեսզի տեղում ուսումնասիրեն իրադրությունը»:

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նիստը ծրագրված Է հինգշաբթի:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply