Երևանի քաղաքապետը ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2012 14:39

Երևան քաղաքի և ղազախական քաղաքների միջև համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով հայ-ղազախական միջպետական հարաբերությունների շրջանակում համագործակցության և գործընկերության բարձր մակարդակը, նկատել է, որ չնայած երկու երկրների մայրաքաղաքների միջև այդ համատեքստում առկա ջերմ ու բարեկամական հարաբերություններին, այդուամենայնիվ երկուստեք փոխշահավետ համագործակցության տեսանկյունից դեռևս շատ անելիքներ կան:

«Վստահ եմ, որ երկու քաղաքների միջև համագործակցությունը պետք է դրվի առավել գործնական հիմքերի վրա, հատկապես հաշվի առնելով մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցություն ծավալելու այն ներուժը, որ առկա է թե Երևանում և թե Աստանայում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման ու դրանց կյանքի կոչման հարցում: Բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման հարցում Ձեր անձնական ներդրումը, վստահ եմ, որ այս դեպքում էլ կանեք հնարավորը Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև համագործակցությունը ևս պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Դեսպանն իր հերթին, կարևորելով Աստանայի ղազախական քաղաքների և Երևանի միջև առավել գործնական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, նշել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կնպաստի այդ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply