Հայաստանում նպաստավոր պայմաններ չկան արտահանման ծավալների խթանման համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 13, 2012 14:33

Հայաստանում արտահանվող ապրաքատեսակների ցանկը տարիներ շարունակ համարյա թե չի փոխվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Գագիկ Մակարյանը նշում է մի շարք խնդիրներ, որոնց պատճառով Հայաստանում արտահանման ոլորտում լուրջ առաջընթաց չի գրանցվում:

Խնդիրներից մեկն այն է, որ այսօր գործող ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնն ու Զարգացման հայկական գործակալությունը չեն կատարում իրենց առջև դրված խնդիրը, իսկ պետությունը չի տալիս արտահանման վարկեր, որի միջոցով բանկերը կարող էին ֆինանսավորել այդ բիզնեսը: Բացի այդ բանկերը չեն ցանկանում ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել արտահանող գործարաներին. բանկերը պատրաստ չեն ֆինանսավորել բիզնեսը կառավարման բարելավման համար առավել ցածր տոկոսադրույքներով, քան բիզնես վարկերն են:

Ըստ Մակարյանի` խնդիրների թվում է նաև դոլարի ոչ պատշաճ արժևորումը. “Դոլարի արժևորումը կարող է խթանել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը` արտահանման մեջ մտնելու համար, որովհետև եթե դոլարն արժևորված չէ, փոխանակ դրան` դրամն է արժևորվում, դա չի խթանում արտահանողին, որովհետև այդ դոլարի դիչմաց նա ստանում է համարժեք քիչ դրամ”:

Մակարյանը նշեց նաև այն խնդրահարույց հանգամանքը, որ մեր ձեռնարկութփյունները չեն տիրապետում եվրապական շուկային, ինչպես նաև լավ պատրաստված չեն միժազգային իրավական պայմանագրերով աշխատելու հարցում, ուստի հաճախ է պատահում, որ արտասահմանյան ընկերությունները, նկատելով, որ հայկական իրենց գործընկեր ընկերությունները տեղյակլ չեն իրավական այդ փաստաթղթերից, հեշտությամբ կարողանում են խաբել հայ գործարարներին` ուշացնելով գումարների փոխանցումը, պակաս կամ մաս-մաս վճարելով և այլն:

Ընդհանուր առմամբ, ըստ Մակարյանի, Հայաստանում համապատասխան նպաստավոր պայմաններ չկան արտահանման ոլորտում զարգացում ապահովելու համար:

Բանախոսը նաև քննադատորեն է վերաբերվուրմ Կառավարության իրականացրած ծրագրերին` ուղղված մակրոտնտեսական միջավայրի, այդ թվում`արտահանման ծավալների զարգացմանը` նշելով, որ ՀՀ Կառավարության այս ծրագրերը արդյունավետ չեն և շատ քիչ տոկոսով են լուծում ոլորտում առկա խնդիրները:

Գ. Մակարյանը նաև հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում երկու լաբորատիորիա կհայտնվի, որոնք համապատասխանության միջազգային հավաստագրեր կստանան, ինչը թույլ կտա հայկական ընկերություններին զգալիորեն կրճատել արտահանման ծախսերը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply