ԱՄՆ-ը և ԵՄ-ը մասնակցում են Հայաստանի հետ անցկացվող անդրսահմանային դաշտային վարժանքին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2012 14:29

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, պաշտպանության և էներգետիկայի դեպարտամենտները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-12-ը ժամանակահատվածում: Վարժանքները կիրառեցին իրատեսական սցենարներ զանգվածային ոչնչացման զենքին /ԶՈԶ/ վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու և ուժեղացնելու նպատակով:

Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները համագործակցում են ԶՈԶ-ի, ԶՈԶ-ին վերաբերող նյութերի և սովորական զենքերի ապօրինի փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու ուղղությամբ: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները ամրապնդում են նշված համագործակցությունը և հիմնվում են Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնց նպատակն է իրականացնել անդրսահմանային հաղորդակցություն և գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համար:

Այս վարժանքները հաջորդում են 2012թ.-ին Կորեայի Սեուլ քաղաքում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակները վերահաստատեցին իրենց պարտավորությունը միջազգային մակարդակով միջուկային անվտանգության ապահովման գործում: Հայաստանի հետ ԱՄՆ և ԵՄ համագործակցությունը արտացոլում է համակողմանի պարտավորությունը`ուղղված ահաբեկիչների, մաքսանենգերի և զենք տարածողների կողմից միջուկային և ԶՈԶ-ին վերաբերող այլ նյութերի օգտագործումը կանխարգելելուն:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply