Տիեզերքից կատարված լուսանկարները բացահայտել են Կրիմսկի ողբերգության պատճառը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 13, 2012 13:51
Տիեզերքից կատարված լուսանկարների մանրամասն ուսումնասիրությունից պարզվել է, որ ջրի հոսքը փլուզել է պատահականորեն ստեղծված ջրամբարն ու ողջ հոզորությամբ քաղաքի վրա թափվել:
Հուլիսի 7-ին Կրասնոդարի մարզում ջրհեղեղ եղավ, որից ամենաշատը տուժեց Կրիմսկ քաղաքը: Ողբերգության ականատեսները չեն հավատում, որ պատճառը հորդառատ տեղումներն են: Նրանք սեփական աչքով են տեսել, թե ինչպես է քաղաքին 7-մետրանոց ալիք մոտենում: Թե որտեղից էր այն հայտնվել, մասնագետները կարողացան պատասխանել միայն Միջազգային տիեզերակայանից ստացված լուսանկարների ուսումնասիրությամբ: Վերջին շաբաթը գիտնական Լև Դենիսովը, որն ուսումնասիրում է մոլորակի մակերևույթը նաև տիեզերքից կատարված լուսանկարներով, փորձում էր պարզել ողբերգության պատճառը: Լուսանկարները կատարված են ողբերգությունից հետո, հուլիսի 9-11-ը: Հորդառատ անձրևներից առաջացած հեղեղները ջրի հոսանքի հետ աղբ են հավաքել ճանապարհին, որը կուտակվելով` իսկական արգելապատնեշ է գոյացրել, այսինքն, ստեղծվել է աղբե պատերով ջրամբար: Նորաստեղծ ջարմաբարում հավաքվել է հեղեղների ջուրը ու գնալով ջրի մակարդակը բարձրացել ու բարձրացել է: Ու երբ աղբաշերտն այլևս այդ ճնշմանը չի դիմացել, 7-մետրանոց ալիքը փլվել է քաղաքի վրա. գահավիժող ջրի ալիքի լայնությունը 800 մ է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
