ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, ապա նորից կմեկնեն Բաքու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2009 16:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը վաղը` նոյեմբերի 6-ին, կժամանեն Երեւան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Համանախագահները Երեւանում կլինեն կարճ ժամանակով. Երևանից, ինչպես հաղորդում է Արմենպրեսը,  նրանք կմեկնեն Բաքու, որտեղ գտնվում են նաեւ այսօր:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները:

Կքննարկվի դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայանալիք ԵԱՀԿի Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:

Միջազգային միջնորդները կքննարկեն նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպման նախապատրաստման հարցերը:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply