Գաբրիել Սարգսյանը` միանձնյա առաջատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 13, 2012 13:09
Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Շյամ Սունդառին:
Սա Սարգսյանի 6-րդ հաղթանակն Է: Այժմ Սարգսյանն ունի 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա կես միավորով առաջ Է իր մերձակա հետապնդողից` ուկրաինացի Յուրի Կրիվոռուչկոյից:
8-րդ տուրում Սարգսյանը սևերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Վոլկովի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
