Հրաժարականը չի ընդունվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 13, 2012 13:00

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը  չի ընդունել ՖԻԴԵ-ի փոխնախագահ, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչիի հրաժարականը:

Յազիջին  հայտարարել էր ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եև մի շարք այլ երկրների  շախմատի մրցավարներ հրաժարվել էին սպասարկել  Ստամբուլում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Իլյումժինովը Յազիչիին ուղղված նամակում նշել է, որ պատճառ չի տեսնում նրա հրաժարականի համար և վստահ է, որ Յազիջին դեռ հաջողությամբ կաշխատի իր պաշտոնում:

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply