«Ապրել». ֆիլմ կյանքի, սիրո ու մաքառման մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 13, 2012 14:00

Ռուս դրամատուրգ, ռեժիսոր և սցենարիստ Վասիլի Սիգարևը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթին է ներկայացրել 2011-ին նկարահանված «Ապրել» ֆիլմը: Այն 3 մրցանակի է արժանացել «Կինոտավր» կինոփառատոնում:

117 րոպեանոց ֆիլմում  զուգահեռ զարգանում է 3 պատմություն, որոնցից յուրաքանչյուրի հերոսները բախվում են հարազատ, սիրելի մարդու մահվան հետ:  Չնայած սրան` ֆիլման իրականում կյանքի ու սիրո մասին է, քանի որ հենց սերը թույլ չի տալիս ֆիլմի հերոսներին համակերպվել իրենց կորուստների հետ:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Սիգարևն ասում է, որ ներկայացված դեպքերը կարող են տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում. « նման պատմությունների հիմքը դրվել է հին հունական ողբերգություններից»:

Հարցին, թե ինչում են հիմնական դերերում կանայք, Սիգարևը նշում է. « Ինքս էլ եմ զարմանում, թե ինչու եմ այդքան շատ գրում կանանց մասին:  Պարզապես լավ տղամարդ դերասաններ Ռուսաստանում քիչ կան և նրանց համար գրելն էլ հետաքրքիր չէ: Նաև հնարավոր է, որ գուցե նախորդ կյանքում կին  եմ եղել»:

Ֆիլմի դերակատարև Յանա Տրոյանովան ասում է, որ նկարահանումները սկսելիս չէր էլ պատկերացնում, թե ինչ է անելու, « ճիշտն ասած, նաև վախենում էի դերից»:  Սիրգարևի խորհրդին, թե թող իրեն պատկերացնի գլխավոր հերոսի տեղում, որ հեշտ լինի, չի հետևել. «Հավատում եմ, որ մտքերն մի օր իրականություն կդառնան»: Դերասանուհին վերապրել է այդ ամենը, կորստի ցավցն ապրել` առանց որևէ մեկին իրականում կորցնելու: «Վերջում պետք է  հերոսուհին ապրելու միտում ցույց տար: Դժվար էի պատկերացնում, թե իմ կերպարն ինչպես պիտի դա անի: Շատերը կան, որ ֆիլմը նայելուց հետո գրում են, թե կինը չի ապրի: Բայց ես ուզում եմ, որ նա ապրի, կարծում եմ, որ կապրի, այլ հարց է, թե ինչպես»:

Դիտվել է 1838 անգամ:
Print Friendly

Leave a Reply