Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | July 13, 2012 11:53Հ
ուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:






Facebook
Tweet This
Email This Post
