Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իվանե Մերաբիշվիլիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2012 11:00

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:

Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:

 

Դիտվել է 1870 անգամ:
Print Friendly

Leave a Reply