«Փյունիկը» թեև հաղթեց, բայց դուրս մնաց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 13, 2012 9:14
Երևանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց Չեռնոգորիայում և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Զետայի» նկատմամբ: Բայց մեր թիմը չի շարունակի պայքարը: Բանն այն է , որ առաջին` երևանյան խաղում մերոնք մրցակցին զիջել էին 0:3 հաշվով:
«Փյունիկի» համար արտագնա հանդիպումն անհաջող սկսվեց: 16-րդ րոպեին տանտերերի թիմի խաղացող Միլոշ Ռադուլովիչը գրավեց հյուրերի դարպասը: 19-րդ րոպեին Էդուարդ Թաթոյանը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Իսկ 88-րդ րոպեին աչքի ընկավ նրա թիմակից Գագիկ Պողոսյանը: Այսպիսով, թեև «Զետան» պարտվեց, սակայն դուրս եկավ հաջորդ փուլ:






Facebook
Tweet This
Email This Post
