«Գանձասարը» ևս կշարունակի պայքարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2012 21:31

Գյումրիի «Շիրակի» օրինակով Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարեց Կապանի «Գանձասարը»: Այն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր» ակումբի նկատմամբ: Առաջին խաղում մերոնք զիջել էին 1:3 հաշվով: «Գանձասարին» օգնեց արտագնա խաղում խփած գնդակը։ Այսօր գնդակները 67-րդ և 73-րդ րոպեներին խփեցին Հայրապետ Ավագյանը և Դիեգո Լոմբան:

Երկրորդ փուլի առաջին խաղը մեր թիմը կանցկացնի հուլիսի 26-ին Շվեյցարիայում և կմրցի այդ երկրի «Սերվետ» ակումբի հետ:

 

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply