Հաղթանակ բերած ոչ-ոքի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 20:12
Քիչ առաջ Գյումրիում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի Գյումրիի «Շիրակ» և Մոնտենեգրոյի «Ռուդար» թիմերի պատասխան խաղը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1 հաշիվը: Քանի որ մրցակցի հարկի տակ անցկացրած առաջին հանդիպումում մերոնք հաղթել էին 1:0 հաշվով, ապա պայքարը շարունակելու իրավունք ստացան:
Ի դեպ, պատասխան խաղում հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Բայց երկու րոպե անց «Շիրակի» սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Շիրակը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների խաղարկության որակավորման երկրորդ փուլ:






Facebook
Tweet This
Email This Post
