Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 12, 2012 20:06

Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ երկկողմ  հարաբերությունները կայուն կերպով զարգանում են և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց կապրեն:

Դեսպան Տրուվըրուան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ջանք չի խնայի հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի  բարձրացման համար:

Զրուցակիցները անդրադարձան հայ-բելգիական փոխգործակցության տարբեր ոլորտներին, մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:

 

Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային զարգացումները:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply