Վճիռ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով. պատիժը մնաց անփոփոխ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 12, 2012 19:12

Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու նկատմամբ նշանակված քրեական պատիժը մնաց անփոփոխ։ Հուլիսի 12-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Վլադիմիր Գրիգորյան) հրապարակեց դատական ակտը, որի համաձայն՝ 1996թ. ՀՀ գերագույն դատարանի կողմից Արսեն Արծրունու գործով կայացված որոշումը կվերանայվի և կհամապատասխանեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասին (Բանդիտիզմ) և 38-104 հոդվածների 2-րդմասի 1-ինկետին (երկու կամ ավելի անձանց սպանությունը), իսկ նրա նկատմամբ նշանակված քրեական պատիժը՝ ցմահ ազատազրկումը, կմնա անփոփոխ:«Անհասկանալի քաղաքականություն է մեր պետությունում. գտնում են, որ ցմահ դատապարտված ոչ մի անձ չպետք է դուրս գա և ցանկացած ճանապարհով փորձում են անել այնպես, որպեսզի չազատեն: Եվ դատարանի այսօրվա ապօրինի, անհիմն որոշումն այդ քաղաքականության շարունակությունն է»,- կարծում է Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply