Կանադացին 26 կգ-անոց սունկ է գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2012 16:58

Կանադայի Բրիտանական Կոլումբայի բնակիչը սունկ է գտել, որը կշռում է 26 կգ: 62-ամյա Քրիստիան Տերյենն այն հայտնաբերել է  իր որդու` Սեբաստյենի հետ զբոսանքի ժամանակ:

Կանադացին ասել է, որ առաջներում էլ է խոշոր սնկեր գտել, բայց ոչ այսչափ մեծ:

Հայր ու որդի ուրախացել են, սունկը տուն բերել, բարեկամներին հավաքել, ցույց տվել, լուսանկարվել, ապա հետ տարել: Պատրաստվում են արդյոք նրանք հայտ ներկայացնել ամենամեծ սունկի ռեկորդի համար, չի նշվում:

Տերյենը պատմել է, որ 2011-ին նույն տեղանքում հայտնաբերվել էր 11 կգ-անոց սունկ: Ի դեպ, սունկն ուտելի է:

 

 

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply