Հաքերները հսկայական ծառայություն են մատուցել հասարակությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2012 16:41

Հաքերային միջազգային «Anonymous» կազմակերպության համակարգչային հանճարները  որոշել են վերջապես իրենց տաղանդներն օգտագործել  ի օգուտ հասարակության ու բացահայտ պատերազմ են հայտարարել մանկապիղծներին ու այլասերվածներին:    «YouTube» ինտերնետ ռեսուրսում հայտնված հաքերների խմբավորման տեսաուղերձում ասվում է «Operation PedoChat»  անվանումը ստացած օպերացիան սկսելու մասին, որի նպատակն է  «մանկական պոռնոֆիլմերի» վրա մասնագիտացած այլասերվածների որոնումը:

Մանկապղծության դեմ պայքարի առաջին քայլը մանկական պոռնոյի ինտերնետային չատերի օգտատերերի անունների ու հասցեների բացահայտ հրապարակումն է: Հաքերները դիմել են հասարակայնությանը քաղաքական գործիչների վրա ճնշումն ուժեղացնելու խնդրանքով, որ վերջիններս ամեն հնարավորն անեն նման ինտերնետ ռեսուրսների աշխատանքները դադարեցնելու համար:

Իրենց հերթին, հաքերները խոստանում են միշտ զգոն լինել ու չթուլացնել մանկապիղծների որսը:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply