Չիլիական “Ամառ” ֆիլմը ամառային “Ոսկե ծիրանում”
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 16:09
Չիլիացի կինոռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվան “Ոսկե ծիրան” երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացնի “Ամառ” ֆիլմը:
Ֆիլմը ռեժիսորի անցյալ տարի իր հարազատ գյուղում անցկացրած ամառային արձակուրդի մասին է, այ գյուղում, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, և նկարահանվել է սիրողական տեսախցիկով:րձակուրդի մասին է իր հարազատ գյուղում: “Այժմ իմ տատիկն ու պապիկը չկան, բայց իմ գյուղի հիշողությունները շարունակում են մնալ իմ սրտում»,-հիշում ու ժպտում է ռեժիսորը:
Ֆիլմի սյուժեն` կարճ, հետևյալն է:
Ամառային շոգ օրվա ընթացքում մանր-մունր դեպքերն են կազմում Չիլիի հարավում գտնվող առողջարանի հանգստացողների և աշխատակիցների կյանքը: Խուլիետան, Ֆրանսիսկոն, Իսան, Իգնասիոն, Մարիանան, Մուրիելը, Գաբրիելան, Էլիսոն, Նորման, Ալեխանդրան և Կլաուդիոն արձակուրդի երկար ժամերն անցկացնում են բնության գրկում. Քնում են արևի տակ, մեքենա վարել սովորում, հավաքում-մաքրում կացարանը, առաջին անգամ համբուրվում, գիշերը լողում կամ, պարզապես, զբոսնելով զրուցում, մինչդեռ օրը կամաց-կամաց ի հայտ է բերում երջանկության ու հայկտնության պատառիկներ:
Ռեժիսորի խոսքով, ֆիլմի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կյանքի նոր փուլ սկսել: Ֆիլմը շատ փոքր է միջազգային շուկայում հայտնվելու համար. “Սա ուղղակի ֆիլմ է, որ կարելի է ներկայացնել մարդկության դատին”:
Խոսե Լուիս Տորրես Լեյվան բազմաթիվ կարճամետրաժ և անկախ տեսաֆիլմերի հեղինակ է: Նրա առաջին խաղարկային աշխատանքը “Երկինքը, երկիրը և անձրևն” էր (2008թ.): Հյուբերտ Բալսի հչիմնադրամի աջակցությամբ ստեղծված այս կինոնկարը 2008-ին Ռոտերդամի ՄԿՓ-ում առաջադրվել է “Վագրի” և և ստացել FIPRESCI-ի մևցանակի: “Ամառը” ֆիլմը ևս ստեղծվել է Հյուբերտ Բալսի հիմնադրամի օժանդակությամբ, անդրանիկ ցուցադրությունը կայացել է 2011-ի Վենետիկի ՄԿՓ-իում:
Տորրես Լեյվայի ֆիմացանկը ներառում է հետևյալ ֆիլմերը. “Հանդւպում մոլի Բլումի հետ”, ‘Աչքի հուշեր”, “Ամրոցը. Դատավարության պատմություն”, “Ինքնասպան ձիու խոստովանությունը”, “Անելու բան չունեմ”, “Բաց աչքեր”, “Տեղ չկա ոչ մի տեղ”. “Բանվորուհիներ գործարանից դուրս գալիս”, “Մնացած ժամանակը”, “Երկինքը, երկիրը և անձրևը”, “Երեք շաբաթ անց”, “Ձմռան առաջին օրը” և “Ամառ”:
Խոսե Լուիս Տորրես Լեյվան հայտնեց, որ Չիլիում այսօր ֆիլմերի աջակցման երկու հիմնադրամ կա, և իրենց երկրում վերջին տարիներին նկարահանվել է 30-ի չափ ֆիլմ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
