Թուրքիայում խնդիրը լուծելու համար փակում են “սենյակի” դուռը. Օզջան Ալփեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | հուլիսի 12, 2012 16:06

Թուրքիայում ծնված, թուրքախոս, բայց համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերը այս տարվա “Ոսկե ծիրան” մկփ-ի Միջազգային մրցույթ. Խաղարկային ծրագրում ներկայացնում է “ապագան ձգվում է հավերժ” ֆիլմը:

Ֆիլմի թե’ ռեժիսորը, թե սցենարի հեղինակը հենց ինքն է` Ալփերը: Հնչյունային ձևավորումն իրականացվել է Մուհամեդ Մոխթարի կողմից, իսկ դերերում նկարահանվել են Գայե Գյուրսլը, Դուրուքան Օրդուն, Էրդալ Քըրըքը և հայազգի Սարգիս Սերոբյանը:

«Իմ նկարահանած ֆիլմերն արծարծում են քաղաքական լուրջ խնդիրներ, սակայն ես ընդհանրապես չեմ ցանկանում դրանք վերածել ագիտացիայի, այլ ուզում եմ վերածել արվեստի: Թուրքիան նման է մի բազմաբնակարան շենքի, և այդ շենքի «սենյակներից» մեկում եթե կա խնդիր, այն քննարկելու փոխարեն կողպում են դուռը»,-մամլո ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի հերոսը` Սումրուն, իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի և դրանց պատմության ժողովածու կազմելու մասին և մի քանի ամսով ուղևորվում է երկրի հարավ-արևմտյան հատված: Դիարբեքիրում գտնվելու ժամանակ ընթացող «անանուն պատերազմի» մեջ նա բախվում է սեփական անցյալի մղձավանջին:

Ֆիլմում հասարակական խնդիրներն են առաջ քաշվել, և գլխավոր հերոսը կին է: Ըստ Ալփերի` կանայք ավելի ժատ են պայքարում, քան տղամարդիկ. “Ըստ էության, Թուրքիայում երբ այլ լեզուներն արգելված էին, կանայք էին փոխանցում ազգի հիշողությունները և թաքուն լեզու սովորեցնում: Տղամարդիկ են կռվում, բայց ազդեցությունը զգում են կանայք և երեխաները:

Բանախոսժռեժիսորը նաև նշեց, որ իր ֆիլմում խոսվում է քրդերի մասին, սակայն այստեղ Թուրքիայի հարյուրամյակի խնդիրներն են պատկերված:

Հայկական ծագումով ռեժիսոր և սցենարիստ Օզջան Ալփերը ծնվել է Թուրքիայում: Ստամբուըկլի համալսարանում ֆիզիկա և գիտության պատմություն է ուսանել: 1996-2000 թթ. Մասնակցել է Միջագետքի մշակույթի կենտրոնի և Նազիմ Մշակույթի տան կինոսեմինարներին: 1997-ից աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և արտադրության մենեջեր տարբեր ֆիլմերում: Նկարահանել է մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր:

Օզջան Ալփերի ֆիլմերից մեկը օրինակ 150.000 օրինակով է վաճառել, ոչ օրինական՝ «պիրատական» 450. 000 սկավառակ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1847 անգամ:

Leave a Reply