Ում են առանձնացնում փորձագետները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2012 15:51

Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մեդալի հնարավոր հավակնորդների ցանկում միջազգային փորձագետներն  ընդգրկել են Հայաստանի 5 ներկայացուցչի անուն: Նշվում են ծանրորդներ` 69 կգ քաշային Առաքել Միրզոյանի և 77 քաշային Տիգրան Մարտիրոսյանի, հունահռոմեական ոճի  ըմբիշներ՝ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի և 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևի, ինչպես նաև, որոշ վերապահումներով, ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանի անունները:

Այդուհանդերձ, մեդալակիրներին նախօրոք որոշելը հարաբերական Է: Բանն այն է, որ հնարավոր մեդալակիրների ցանկում մեր երկրի մասնագետներն ավելացնում են նաև թհեքվանդիստ, 80 կգ քաշային Արման Երեմյանի, ազատ ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանի, բռնցքամարտիկ, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանի, հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, 94 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի անունները: Ընդ որում, գաղտնիք չէ, որ Հայաստանի օլիմպիական թիմում կան մարզիկներ, ովքեր ի վիճակի են անակնկալներ մատուցելու:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply