Հայաստանից` 6 մասնակից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 12, 2012 15:34
Իրանի Զանջան քաղաք մարզապալատում մեկնարկած ուշուի միջազգային մրցաշարում Հայաստանից հանդես կգան 6 ուշուիստներ: «Սանդա» մրցաձևում կարողությունները կփորձեն 60 կգ քաշային Մանուկ Հարոյանը, 70 կգ քաշային Հարություն Սիմոնյանը և 80 կգ քաշային Գոռ Նազարյանը:
Թաոլու` վարժահամալիրային մրցաձևում ևս հանդես կգան երեք մարզիկներ՝ Արամ Այդինյանը, Զավեն Պողոսյանը և Գևորգ Երիցյանը:
Դիտվել է 1108 անգամ:





Facebook
Tweet This