Իսպանացի ածխահատները դինամիտով են սպառնում Մադրիդին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 15:20
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արդեն մեկուկես ամիս է, ինչ գործադուլ են անում Աստուրիա նահանգի ածխահատները, որոնք պահանջում են երկրի կառավարությունից չկրճատել ածխահորերի սուբսիդավորումը:
Նախօրեին նրանք Մադրիդ են եկել, որտեղ նրանց աջակցում են հասարակական հատվածի աշխատողներն ու արհմիությունները: Ոստիկանության հետ բախումների ժամանակ ցուցարարները նրանց վրա քարեր ու շշեր են նետել: Իսկ օրինապահներն էլ ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, ինչի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Ածխահատները խնդրում են իշխանություններին ֆինանսավորումը կրճատել ոչ թե 60% այլ 10 տոկոսով: Նրանք համոզված են, որ 190 մլն եվրոյով սուբսիդիաների կրճատումը կհանգեցնի իսպանական ածուխի գների բարձրացման, իսկ դա նշանակում է մրցակցություն արտասահմանյան էժան էներգակիրներիի հետ:
Եթե իշխանությունները չհամաձայնեն այս պահանջի հետ, ապա ածխահատները սպառնում են հեռանալ, սակայն Մադրիդ վերադառնալ դինամիտով:






Facebook
Tweet This
Email This Post
