ԱՊՀ երկրների մարզական խաղեր` Իսիկ Կուլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 15:09
Իսիկ Կուլում (Ղրղզստան) սեպտեմբերի 4-12-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 8-րդ մարզական խաղերը: Նման որոշում են ընդունել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը և Ղրղզստանի կառավարությունը:
Մարզական խաղերը անցնկացվելու են երկու՝ մինչև 35 և 35-ից ավելի տարիքային խմբերում` վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ, արմռեսթլինգ, ֆուտբոլ, լողափնյա ֆուտբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, սթրիթբոլ, լող, թենիս մարզաձևերից:
Կազմակերպվելու են մրցումներ նաև մարզական ընտանիքների համար՝ երկու ծնողի և 14-տարեկանից ոչ բարձր մեկ երեխայի մասնակցությամբ:
Բացի այդ, անցկացվելու է «Սպորտը՝ հանրության ինտելեկտուալ և բարոյական զարգացման համար» միջազգային գիտաժողով:






Facebook
Tweet This
Email This Post
