Վարդավառի կերակրատեսակներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 12, 2012 12:01

Խորոված խնձոր

10 մանր խնձոր
կես բաժակ շաքարավազ
կես բաժակ ընկույզ
դարչին, մեխակ
Խնձորի պոչերը հեռացնել և փոս ընկած տեղից դանակով անցք բացել, մեջը լցնել մեխակ, ընկույզի խոշոր, ծեծած միջուկ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնած խնձորները դասավորել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել իբրև քաղցրավենիք:

Նազուկ

3 բաժ. ալյուր
50 գ կարագ
1 բաժ. շաքարավազ
1 բաժ. կաթ
5 ձու
2 թ. գդ. թթխմոր
զաֆրան, դարչին
վանիլին, աղ
Հարել շաքարավազն ու ձուն, ավելացնել կարագը, ապա կաթն ու համեմունքը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հունցել: Խմորը ծածկել սրբիչով և մոտ 1 ժամ պահել տաք տեղում:
Պատրաստի խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գնդից ձևավորել 2 սմ հաստությամբ բլիթ, սրբիչով ծածկել, 15 րոպե անց փայլաթիթեղով դնել տաք ջեռոցը: Նազուկը պատրաստ կլինի 25-30 րոպեից:

Ագդակ

1 բաժ. ալյուր
50 գ կաթի սեր
1 ձու
1 թ. գդ. սոդա
յուղ՝ տապակելու համար
Հունցել խմորը, թողնել՝ հանգստանա 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ-ոց կտորների և տապակել տաք յուղի մեջ:
Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

Մատաղ
Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

Գառան մսով բանջարեղեն

1 կգ գառան միս
2 կարտոֆիլ
2 սմբուկ
2 լոլիկ
2 պղպեղ
2 սոխ
աղ
Շերտ-շերտ կտրատել բանջարեղենը, ապա միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… Այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ կրակով թոնրի մեջ:

Դիտվել է 3200 անգամ:
Print Friendly

Leave a Reply