Լևոն Արոնյանը կմրցի շախմատի Ռուսաստանի բազմակի չեմպիոնի հետ

Օրվա լուր | | November 5, 2009 14:30

Մոսկվայում կայանալիք Միխայիլ Տալի շախմատի միջազգային հուշամրցաշարի առաջին  տուրում Լևոն Արոնյանը կմրցի Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ:

Վիճակահանությամբ որոշվել են նաև մրցակից մյուս զույգերը: Մագնուս Կառլսենը կխաղա Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսանդր Մորոզևիչը` Պետեր Լեկոյի, Բորիս Գելֆանդը` Ռուսլան Պոնոմարյովի, Վասիլի Իվանչուկը` Վիշվանաթհան Անանդի հետ:

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply