Թել Ավիվ. «4 պայմաններ` Պաղեստին պետության ստեղծման համար»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 15, 2009 16:22
«Իսրայելը կճանաչի Պաղեստին պետությունը, եթե վերջինս ճանաչի Իսրայել պետության հրեական հիմքերը, ռազմական դաշինքներ չկնքի այլ պետությունների հետ, ամբողջությամբ զինաթափվի և իր օդային տարածքներն ազատ թողնի իսրայելական օդուժի համար». նման պայմաններ է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամի Նեթանյահուն` երեկ ունեցած ելույթում: Նեթանյահուն նաև պատրաստակամություն է հայտնել խաղաղություն հաստատել տարածաշրջանում, չեզոքացնել իրանական «վտանգը», ինչպես նաև կոչ է արել արաբական երկրներին քաղաքական, տնտեսական ու հաղորդակցական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ: Նեթանյահուի ելույթին հաջորդել է Սպիտակ տան դրական գնահատականը: ԱՄՆ–ը ելույթը համարել է «կարևոր քայլ Պաղեստին պետություն ստեղծման հարցում»: Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն էլ կտրականապես մերժել է ստեղծվելիք պետության ամբողջական զինաթափման վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունը, որովհետև, ըստ նրա, «կողմերը կհայտնվեն անհավասար պայմաններում»:
Al-Sharq Al-Awsat, Al-Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
