Իգոր Լեբեդևը հայտարարել է, որ պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի պաշտոնը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2012 13:48

Ինչպես  հայտնի է, հունիսի 26-ին հրաժարական էր տվել Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն: Նոր նախագահն ընտրվելու է կազմակերպության սեպտեմբերի 3-ին կայանալիք համաժողովում: Մի շարք թեկնածուների անուններ են  շրջանառվում: Եվ ահա, Ռուսաստանի Պետական Դումայի փոխնախագահ, 39-ամյա  Իգոր Լեբեդևը հայտարարել է, որ պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի պաշտոնը: Նա ՌԼԴԿ-ի հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու որդին է: Ի դեպ, մտադիր է Ռուսաստանի ֆուտբոլի միությունը գլխավորել նաև նախկինում հանրածանոթ ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային մեկնաբան Եվգենի Լովչևը:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply