«Արսենալը», «Լիոնը», «Սևիլիան» առաջադրանքը կատարեցին ժամկետից շուտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2009 13:37

Երեկ 4-րդ տուրի հանդիպումներն անցկացրին ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ընտրական մրցարի E, F G, H խմբերի մասնակիցները: Կազանի «Ռուբինը» 0:0 հաշվով ավարտեց խաղը «Բարսելոնայի» հետ (F խումբ):

Մյուս հանդիպումներում արձանագրվեցին այսպիսի հաշիվներ` E խումբ` «Լիոն»-«Լիվերպուլ»`1:1,«Ֆիորենտինա»-«Դեբրեցեն»` 5:2, F խումբ` Կիևի «Դինամո»-«Ինտեր»`1:2, G խումբ` «Սևիլիա»-«Շտուտգարտ»`1:1, «Ունիրյա»-«Ռեյնջերս»` 1:1, H խումբ` «Արսենալ»-«Ալկմար»` 4:1, «Ստանդարտ»-«Օլիմպիակոս»` 2:0: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ իրենց համար պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունքն ապահովեցին «Արսենալը», «Լիոնը», «Սևիլիան»: Ավելի վաղ առաջադրանքը կատարել էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բորդոն», «Պորտուն»:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply