«Արարատում»` երկու նորեկ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 13:21
Մարզասերները տեղյակ են որ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Նա խոստացել էր թիմը դուրս բերել դժվարին դրությունից: «Արարատը» ներկայումս Հայաստանի առաջնությունում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Եվ ահա, այդ ուղղությամբ առաջին քայլերն են արվել: Ակումբի ղեկավարությունն աշխատանքային պայմանագիր է կնքել փորձառու երկու ֆուտբոլիստների` Գևորգ Նռանյանի և Հայկ Մկրտչյանի հետ: Կատարվածն անսպասելի չէ, քանի որ այդ մասին խոսակցություններ կային: Սպասվում է, որ առաջիկայում թիմը կհամալրվի ևս մի քանի նոր խաղացողներով:






Facebook
Tweet This
Email This Post
