ՄԱԿ-ը Աֆղանստանից դուրս է հանում իր աշխատակիցներից 600-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2009 15:00

afghanistanmapՄԱԿ-ը ժամանակավորապես Աֆղանստանից դուրս է հանում իր  աշխատակիցներից 600-ին, որոնք այդ երկրի քաղաքացի չեն: ՄԱԿ-ը նման հայտարարություն է տարածել այսօր:

Անցած շաբաթ մահապարտ-ահաբեկիչի պայթյունից Քաբուլում զոհվել է ՄԱԿ-ի 5 աշխատակից: Իսկ հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գրասենյակը գրոհել էին միանգամից մի քանի մահապարտներ:

Ընդհանուր առմամբ Աֆղանստանում ՄԱԿ-ն ունի 1300 աշխատակից, որոնք այլ երկրների քաղաքացիներ են:

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Կայա Էյդի խոսքով` աշխատակիցների մի մասը չի հեռանա երկրից. նրանց  կտեղափոխվեն ավելի ապահով բնակավայրեր:

Աշխատակիցների դուրսբերումը տեղի կունենա առաջիկա 3-4 շաբաթների ընթացքում : Այդ ընթացքում, իչնչպես հաղորդում է BBC-ն,  չի դադարեցվի  հումանիտար օգնության մատակարարումը, քանի որ դրանով զբաղվող աշխատակիցները Աֆղանստանի քաղաքացիներ են:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply