Արազ Օզբիլիսի թիմի կամային հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 13:04
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արազ Օզբիլիսի թիմը` Ամստերդամի «Այաքսը», նախապատրաստվելով նոր մրցաշարջանին, ընկերական խաղում ուժերն է չափել հոլանդական մեկ այլ թիմի` «Վեենդամի» հետ և կամային հաղթանակ է տարել: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացել է «Վեենդամի» խաղացող Կատշները, սակայն երկու րոպե անց Օզբիլիսը, դիպուկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը, վերականգնել է հավասարակշռությունը: Ի վերջո, «Այսքսը» առավելության է հասել 5:1 հաշվով:
Տեխնիկական արդյունքներ
«Այաքս» – «Վեենդամ»` 5:1
Օզբիլիս`13, Դե Յոնգ` 25, Ֆիշեր` 42, Վելտման` 85, Լուկոկի` 87 – Կատշներ` 11






Facebook
Tweet This
Email This Post
