Նեապոլ են լցվել հսկայական կարմիր խավարասերներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 12:52
Նեապոլցի տիկին Կորիդայի միակ կապը ստորգետնյա աշխարհի հետ ջրատար խողովակներն են, մնացած հորաններն ու կոյուղու խողովակները ցեմենտով փակված են: Այստեղ ամբողջ գիշեր հերթապահում են.
– Իսկ երբ են դրանք դուրս գալի՞ս:
– Ժամը 10-ին , երբ շոգը մի քիչ նահանջում է: Ես քիչ առաջ մի բան քսեցի , կարծես քչացան:
Փայլուն, կարմիր և շատ խոշոր խավարասերներ`ճիշտ Մադրիդի մետրոյում ապրողների նման: Կարծիք կա, որ այս խավարասերները նավերի միջոցով են եկել Նեապոլ: 5 տարի նրանց ոչ ոք չի նկատել, և էգերը անպատիժ ձվադրում են կատարել: Սանիտարական ծառայություն սկսել են զանգել հունիս ամսին, երբ կարմիր խավարասերները սկսել են ոչ միայն մտնել բնակարաններ, այլև թռչել հարյուրներով:
– Նրանք բարձր են թռչում, մինչև երկրորդ հարկ:
– Այնքան զզվելի է և շատ սարսափելի: Մտնում են խանութներ, քայլում են փողոցներով և որտեղով ուզում են:
Շատ հարմար տաբերակ է հետազոտության համար: Մշակումից հետո հոգնած կլինի, չի ցատկի և չի թռչի: Կարելի է նրան չափել `3,5 սմ, իսկապես խոշոր է:
Նեապոլյան կարմիր խավարասերը դեռ ուսումնասիրված չէ, բայց նրանք կայուն են թույների և քիմիայի նկատմամբ: Սանիտարա-համաճարակային հատուկ նիստում հաստատել են ախտահանման պլանը. հատուկ լուծույթով գիշերները լվանում են խողովակները, պատերը և ամեն մի հորանցք: Իհարկե, այդ ամենը պետք է արվեր դեռ փետրվարին, երբ կենդանիները դեռ ձվից դուրս չէին եկել:
«Այդ կենդանիներն, իհարկե, չեն հարձակվում մարդու վրա, բայց նրանք ճանճերի նման կարող են կոյուղուց հիվանդություններ բերել` հեպատիտ, տիֆ» ,-ասում է պրոֆեսոր Մարիա Տրիասին` քաղաքացիների հիգիենայի և պաշտպանության միության նախագահը:
Քաղաքապետարանը պայքարում է, բայց խոսակցությունները 7-սմանոց խավարասերների հարձակման մասին համարում է խիստ չափազանցված: Արդեն մի ամիս է` Նեապոլում անձրև չի եկել, 40 աստիճան շոգ է: Արդեն երկրորդ ամիսն է Նեապոլի աղբը հավաքված է, այն հիմա մաքուր է, բայց ունի սեփական յուրօրինակ խավարասերները:
«Թերթերը կարդում ես, այստեղ համաճարակ է, թղթակիցները չեն ուզում Նեապոլի մասին լավ բան գրել: Եկեք միասին փնտրենք մակաբույծներին»,-ասում է Նեապոլի փոխքաղաքապետ Թոմազո Սոդանոն:
Հիվանդությունների աճ չկա, զբոսաշրջիկները Նեապոլից չեն հեռացել, քաղաքի համար հետևանքները նվազագույնն են: Այստեղ շատ են սպասում անձրևին: Բժիշկները կանխատեսում են, որ եթե երաշտը շարունակվի, ապա նկուղներից առնետները դուրս կվազեն:






Facebook
Tweet This
Email This Post
