Գաբրիել Սարգսյանի առաջին ոչ-ոքին Ռեթիմնոյում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 12:54
Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովի հետ: Մինչև այդ նա տարել էր 5 հաղթանակ: Այդուհանդերձ, երևանցի գրոսմայստերը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: 5-ական միավորով նրան հետապնդում են հինգ շախմատիստներ:






Facebook
Tweet This
Email This Post
