Այրվածք հրդեհից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2012 12:45

Հուլիսի 11-ին, ժամը 17.12-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 38 հասցեում գտնվող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել` 17.47-ին:
Այրվել է պահեստի տանիքը` 20 քմ մակերեսով և կից պահեստավորված 1 խմ փայտ:
Հրդեհի հետևանքով ձեռքերի թեթև այրվածք է ստացել ՓԲԸ-ի տնօրենը` 1950 թ. ծնված Սիմոն Հակոբյանը, որին շտապօգնության բրիգադը տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply