26-ամյա կինն օրական 25 լ ջուր է խմում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2012 12:05

26-ամյա անգլուհին չի կարողանում ազատվել անհագ ծարավի զգացումից:

Էսեքս կոմսությունից 2 երեխայի մայր Սաշա Քենեդին գործնականում, առանց դադարի, օրական  24 ժամ ջուր է խմում:  Նրան   դեռևս չի հաջողվել մեկ ժամ 15 րոպեից ավելի քնել ու չարթնանալ. Սաշան պարբերաբար արթնանում է, որ մի կում ջուր խմի կամ էլ` պետքը հոգա:

«Անընդհատ բերանումս չորության զգացում է. ես անընդհատ մտածում եմ ջրի մասին»:

Անհագ ծարավը կնոջն անհարմարություններ է պատճառում. նա օրական առնվազն 40 անգամ զուգարան է վազում:  Դրանից դժգոհ էին այն երիտասարդները, ում հետ Սաշան  հարաբերություններ  է ունեցել, իսկ մի քանի տարի առաջ նրան հեռացրին աշխատանքից, որտեղ կինն աշխատում էր 16 տարեկանից:

«Մարդիկ դժգոհում են, որ իմ պատճառով ջուրը շուտ է սպառվում, դրա համար էլ 2007-ից գտել եմ մի աշխատանք, որի համար տնից դուրս գալը պարտադիր չէ»:

Սակայն, տնից աշխատելը նպաստել է, որ սպառվող 20 լիտրի փոխարեն կինն այժմ խմում է 25 լ ջուր:

Սաշան ասում է, որ  ջրի հանդեպ կիրքը խանձարուրից է:

Երբ փոքրիկ աղջիկը շարունակ ջուր էր խնդրում ծնողներից, վերջիններս, անհանգստացած դրանից, նրան տարան բժշկի մոտ, սակայն ոչ մի լուրջ շեղում չհայտնաբերվեց: 6 տարեկանից նրա կողքին գիշերվա համար մի մեծ սափորով ջուր էին դնում, որը 13 տարեկանում փոխարինվեց 5 լիտրանոց տարայով, այն էլ երբեմն չէր բավականացնում:

Կինը երբեմն բժշկների մոտ այցելության է գնում, սակայն նրանք տարակուսած ուսերն են թոթվում:

«Ինձ ասում են, որ իմ մոտ ամեն ինչ կարգին է: Իսկապես, ես վատ եմ միայն այն ժամանակ, երբ ջուր չեմ խմում»:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply