Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով մարդիկ լքում են տները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2012 11:40

Ճապոնիայի Կյուսյու կղզում հորդառատ անձրևների պատճառով իշխանությունները 48 հազար մարդու պատրաստում են տարհանման: Ջրհեղեղի վտանգ կա: Ինչպես տեղեկացնում են Կումամոտո պրեֆեկտուրայի օդերևութաբանները, այս տարածաշրջանում նման տեղումներ առաջին անգամ են գրանցվում:
Ասո քաղաքում առնվազն 3 մարդ անհայտ կորած է համարվում սողանքների պատճառով: Փրկարարներն անձրևների պատճառով չեն կարողանում դեպքի վայր հասնել:
Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան Կումամոտոյի ու Օիտայի շրջանում մեկ ժամում 120 մմ տեղում է եղել: Ասոյում 6 ժամում 450 մմ տեղում է գրանցվել: Ճապոնիայի 6 պրեֆեկտուրաներում մեծ է սողանքների ու հեղեղումների վտանգը:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply