Հոսպիտալում զինվորը մահացել է պատվաստմա՞ն հետեւանքով. 18-ամյա Հակոբը շարքում վայր է ընկել եւ հայտնվել կոմայի մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 12, 2012 7:48

Հայաստանի ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում երեկ` հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, 18-ամյա շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ Քնչական ծառայության 4 կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Կատարվում է հետաքննություն:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Հակոբ Սարգսյանը բանակ էր զորակոչվել հունիսի վերջին: Նա Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից է: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակոբն ընտանիքում ավագ որդին էր, ուներ իրենից փոքր մեկ եղբայր, ով 16 տարեկան է: Դպրոցն ավարտելուց հետո նա զորակոչվել է բանակ: Հակոբը նաեւ սպորտով էր զբաղվում, մասնավորապես` քիք-բոքսինգով, մասնակցում էր տարբեր մրցումնների:

«Ֆիզիկապես շատ ուժեղ, առույգ տղա է եղել, ընդհանրապես ոչ ոք հիվանդություն չի նկատել նրա մոտ»,- պատմում եմ համագյուղացիները:

Ծնողների համար հանելուկ է որդու մահը, քանի որ իրենք լրիվ առողջ երեխա են ուղարկել բանակ եւ չգիտեն, թե որտեղից այդ հիվանդությունը: Բանակ գնալու ժամանակ նրա ճնշումը չափել են, մի փոքր բարձր է եղել, չեն տարել: Այնուհետեւ Հանրապետական հիվանդանոցում բուժզզնություն է անցել եւ ասել են, որ ամեն ինչ նորմալ է եւ մի քանի օր անց տարել են ծառայության:

Բանակ գնալուց հետո, սակայն, երիտասարդին պատվաստել են, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա այդ մասին ասել է, սակայն ուշադրություն չեն դարձրել եւ չեն հավատացել խոսքերին` մտածելով, որ նորակոչիկ է, դեռ չի հարմարվել: Այդ ժամանակ զանգահարելով ընտանիքի անդամներին` նա նշել է, որ ցանկանում է տեսնել ծնողներին, սակայն կոնկրետ չի ասել, որ հիվանդ է եւ վատ է զգում իրեն, իսկ ծնողներն էլ ասել են, որ երկու օրից կգան: Դրանից մի քանի օր հետո Հակոբը շարքում վայր է ընկել, հայտնվել կոմայի մեջ եւ այդպես տեղափոխելով հոսպիտալ` կոմայից դուրս չի եկել եւ մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շարքային Հ. Սարգսյանը հուլիսի 6-ին. ընդունվել էր Երեւանի ԿԿԶՀ սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:

Դիտվել է 3864 անգամ:
Print Friendly

Leave a Reply