«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը պարզաբանումներ է պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2012 18:16

Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք, Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված «Պազ» մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող «բարեգործական» երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը: Վարորդների խոսքերով ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության:
Սրան զուգահեռ Բարեգործական երթուղու ավտոբուսները կասկածելի տեխնիկական վիճակում են:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, նպատակ ունենալով հաստատել օրինականությունը հասարակական տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ պաշտպանել տրանսպորտից օգտվող եւ այն սպասարկող մարդկանց իրավունքները, ստեղծված իրավիճակում պահանջում է պարզաբանել.
-արդյոք օրինակա՞ն է նման բարեգործական գծի հայտնվելը
– արդյոք այդ պայմաններում ապահովվո՞ւմ է ազատ, արդար մրցակցության սկզբունքը
-ի՞նչ է ստանում պետական բյուջեն այս բարեգործությունից
-չկա՞ արդյոք վտանգ, որ այս բարեգործական երթուղու պատճառով դուրս կմղվեն մրցակիցները, եւ կհաստատվի մենաշնորհ, որից հետո գիծը սպասարկող երթուղին կսկսի իր հայեցողությամբ որոշել ծառայության որակն ու սահմանել ոլորտը սպասարկման իր կարգուկանոնը:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply