Քոչարը Քոչարի մասին ֆիլմ կներկայացնի
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 15:18
“Երևանյան պրեմիերաներ” ծրագրում Երվանդ Քոչարի որդին` Ռուբեն Քոչարը հանդես կգա “Երվանդ Քոչար. Տարածական նկարչություն” ֆիլմով:
Հայաստանյան արտադրության այս կարճամետրաժը ներկայացնում է հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործական աշխարհի մի մասը: 1928-ին Փարիզի Van Leer պատկերասրահում բացվեց “Քոչարի տարածական նկարչությունը” (Les Pentures dans l’espace de Kochar) ցուցահանդեսը: Երևելի հայ գեղանկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի 15 գործերը ներկայացնում էին պլաստիկ և գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներ, որտեղ ժամանակը ներառված էր որպես հավելյան չորրորդ չափում: Ֆիլմի առանցքում “Քոչարի տարածական նկարչությունը” շարքում տեղ գտած 1927թ.-ի գլուղգործոծցներից մեկն է: Արվեստի այս եզակի գործը Հայաստան բերվեց Փարիզի Minotau պատկերասրահից` 2011 թվականի մայիսին “Հայ արտ” արվեստի կենտրոնի կողմից: Աշխատանքը պահվում էր ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում:
Ֆիլմի ռեժիսոր ու սցենարի հեղինակ Ռուբեն Քոչարը նշեց, որ Երվանդ Քոչարն առաջինն էր, որ մտցրեց եռաչափ նկարչությունը: Իստ որդի քոչարի` հայր Քոչարի արվեստում բազմաթիվ գծեր ու ուղղություններ կան բացահայտելու, և ֆիլմում դրանցից ընդամենը մի փոքր մասը` տարածական նկարչության ուղղությունն է ներկայացված:
Ռուբեն Քոչարն ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը, Կինոյի և հեռուստատեսության մոսկովյան բարձրագույն դասընթացը: Նկարահանել է մի շարք վավերագրական, կարճամետրաժ, երաժշտական, բալետային ևխաղարկային ֆիլմեր: Նրա “քառյակն” արժանացել է Մինսկի ԿՓ-ի գլխավոր մրցանակի (1985), “Լիլիթ” ֆիլմ բալետը` Լատվիայի “Արսենալ” ՄԿՓ-ի շքանշանին (1988), “Հերոստրատը”` Ախիխիկի ՄԿՓ-ի (Մեքսիկա) Նախագահի մրցանակին (2001): 1992-ին Քոչարը Հայկական միջազգային հեռուստացանց (AITN) է հիմ,նում ԱՄՆ-ում և Լոս Անջելեսում թողարկում է “արփի” ամենօրյա հեռուստածրագիրը: 2002-ին նա հիմնել է “Քոչար” մշակութային հիմնադրամը: Ռուբեն Քոչարը նաև գրում է ու նկարում: Սցենարների ու վիպակների հեղինակ է: Նկարել սկսել է հոր` ականավոր գեղանկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի ազդեցությամբ:
Ռուբեն Քոչարի ֆիլմացանկը նեչառում է գետևյալ ֆիլմերը. “Ջազ տրիո”, Հեյ, ով կա այդտեղ”, “Քառյակ”, “Լիլիթ”, “Ավետիք”, ‘Երվանդ Քոչար”, “Համլետ”, “Հերոստրատ”, “Արահետ”, “Մետամորֆոզ”, “Շղթա”, “Բանալին” և “Երվանդ Քոչար. Տարածական նկարչություն”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
