“Առանց գորկու” ֆիլմը գորկու թոռնուհու ներկայացմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 11, 2012 15:14

Մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկու թոռը` Կոզիմա Սփենդերը, նկարահանել է ֆիլմ հենց իր պապի` մեծն Գորկու մասին, որը կներկայացվի “Ոսկե ծիրանի” Երևանյան պրեմիերաներ ծրագրում:

“Առանց Գորկու”: Այսպես է կոչվում բրիտանական արտադրության լիամետրաժ ֆիլմը, որում ներկայացված է երեք սերնդի կանանց կերպարներ: Ինչպես նշեց ռեժիսորը, ֆիլմի գլխավոր հերոսն իր տատն է, ով Գորկու վերջին ականատեսներից է: Կոզիման ձորձել է հասկանալ, թե ինչ է կատարվել Գորկու կյանքի վերջին 7 տարիների ընթացքում, որն անց է կացրել իր տատիկի հետ, ր այդ ամենն արտահայտել է ֆիլմում:

Գորկին և Կոզիմայի տատիկը հանդիպել են 1921 թվականին: Այդ ժամանակ Գորկին եղել է 40-անց տղամարդ, իսկ նրա ապագա կինը 18 տարեկան աղջիկ էր:

“Սկզբում շատ սիրահարված էին և հրապուրված իրարով, բայց հետո, երբ երեխաները ծնվեցին, բավական մեծ ճնշումների տակ հայտնվեց ընտանիքը` տուն չունեին, արվեստանոցը ձեռքից առել էին, շատ աղքատ էին ապրում, և իրավիճակը գնալով բարդանում էր: Այս ամենին ավելացավ նաև Արշիլ Գորկու առողջական վիճակի վատացումը, երբ բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին ուղիղ աղիքի քաղցկեղ: Սակայն, այս ամբողջ ընթացքում նրա մոտ անհավատալի և շշմեցուցիչ կտավների էին ստեղծվում”,- տատիկի պատմածով լրագրողներին փոխանցեց այս ամենը Կոզիմա Սփենդերը:

“Ես այս ամենը ներկայացնում եմ տատիկիս տեսանկյունից` փորձելով հասկանալ այդ հանճարեղ մարդուն և թե ինչը բերեց նրան, որ նա դարձավ այդպիսի մեծ արվեստագետ, ինչպես նաև հասկանալ այն ազդեցությունը, որ թողեց Արշիլ Գորկու ինքնասպանությունը իր երեխաների, այսինքն` մորս ու մորաքրոջս վրա”,- ասաց ռեժիսորը:

Կոզիմա Սփենդերը ծնվել և հասակ է առել Իտալիայում, անգլիացի արվեստագետների ընտանիքում, 14 տարեկանում տեղափոխվել է Անգլիա: Ստացել է մարդաբանության և արվեստի պատմության համալսարանական կրթություն: Արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցում ու Լոնդոնի համալսարանական քոլեջում (1995-1997) սնուցել է նրա հետաքրքրությունը տեղային ինքնության և էթնիկ ավանդույթների հանդեպ` Ասիայում, Աֆիկայում և Եվրոպայում: Լուսանկարչությունն ու ճամփորդելը առաջացրել են սեր, որի բերումով ասպիրանտուրայում վավերագրական ռեժիսուրայի դասընթաց է անցել Անգլիայի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում (1998-2001): Ավարտելուց հետո ճանապարհորդել է աշխարհում` որպես օպերատոր/ռեժիսոր: Սփենդերի ֆիլմացանկը ներառում է հետևյալ ֆիլմերը` “Կյանքն ու մահը էքսմուրում”, “Նրբաշուք լինելու կարևորությունը, “Աֆրիկյան քաղցր կյանք” և “Առանց Գորկու”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply