Վաղը տեղի կունենա Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպի շնորհանդես-վաճառքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 11, 2012 15:04

«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Գիրքը և կինոն» նախագծի շրջանակում կազմակերպում են Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպի շնորհանդես-վաճառքը: Այն տեղի կունենա հուլիսի 12-ին` ժամը 16:00-19:00, Մոսկվա կինոթատրոնի 2-րդ հարկում: Գիրքը լույս է տեսել  «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով:

Գուրգեն Խանջյանը արդի հայ արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է, որի վեպերը, պիեսներն ու պատմվածքները վաղուց ի վեր որոշարկում են անկախության շրջանի մեր գրականության դիմագիծը: Նրա նոր` «Ենոքի աչքը» վեպը, որը հատկանշվում է ճակատագրերով, անհատականություններով, ներփակ բնավորություններով, որոնք հարաբերվում են ինքնատիպ տեքստային տարածության մեջ` միմյանցից անկախ վերհանելով ընդհանրական խնդիրներ:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply