Ալեքսանդր Իսկանդարյանը բնապահպանական շարժումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 11, 2012 14:56

Ձախակողմյան գաղափարախոսության ակտիվություն է նկատվում Հայաստանում, որն առաջացել է սոցցանցերում ծավալվող քաղաքական քննարկումների արդյունքում: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը`անդրադառնալով Հայաստանի քաղաքական կյանքին եւ ցանցային ակտիվությանը: «Ձախ գաղափարախոսությունը ենթադրում է պայքար սոցիալական արդարության, հարստության վերաբաշխման համար, որը փորձում են արտահայտել սոցիալական ցանցերում: Սոցցանցերում գործող մարդիկ ունեն հետաքրքրությունների նույն շրջանակը, նրանք միջին խավի ներկայացուցիչներ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց քաղաքագետը: Նրա խոսքով` այդ ակտիվիստները հետաքրքրվում են բնապահպանական խնդիրներով, նրանց շարժումներն ունեն քաղաքական ենթատեքստ:

«Եթե ցույցերի ժամանակ լինեն ոչ թե 200-300 մարդ, այլ 40-50 հազար, և ներգրավված լինեն բանվորները, խանութի վաճառողները, ապա այդ ժամանակ քաղաքական ակտիվությունը կարող է վերածվել քաղաքական շարժման: Ցանցային ակտիվիստների համար պետք է առիթ, եւ նրանք գործում են առիթից առիթ»,-նշեց Իսկանդարյանը:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply