Բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր կհտակեցվեն «Կարգավորիչ գիլյոտինի» շնորհիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 11, 2012 14:46

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցած ամամուլի ասուլիսի բանախոս Օրենսդրության կարգավորման ազգայինկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարայանը ներկայացրել է այն գործառույթներն ու նպատակները, որոնք իրենց առջև դրված է:
Ըստ նրա ներկայում Հայաստանում գործում են բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր: Դրանց մոտ 30%-ը կկրճատվի, իսկ 20-30%-ը կպարզեցվի:
Իրավական ակտերի կրճատումն իրականացվելու է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործելու է 2 տարի: «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետևյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ավելորդ նորմատիվային ակտերը և կրճատել անարդյունավետ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում ներդրվում են պարզեցված կարգավորումներ:
Արմեն Եղիազարյանն ասել է, որ գիլյոտին կիրառվելու է հանրային ծառայությունների ոլորտում մասնավորապես գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության, ինչպես նաև տրանսպորտի առաջին հերթին` տաքսի ծառայությունների շրջանում: Բանախոսը կարևորել է հարկային ու մաքսային ոլորտներում, դեղերի վաճառքի ու ատամնաբուժական ծառայություններում իրենց օրենսդրական նախաձեռնությւոններում:
Արդեն նախապատրաստվել են առաջարկություններ հեռահաղորդակցության ոլորտում լիցենզիաների կրճատման ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, ներկայում ունի 22 աշխատակից: Աշխատակիցների աշխատավարձը վճարում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ-ն դոնորների կորդինատորն էև աջակցում է կենտրոնին տեխնիկական մի շարք հարցերում,ՄԱՎԶ`հասարակայնության հետ կապերի և գենդերային հավասարության բաղադրիչներում, ԱՄՆ ՄԶԳ-ն և Համաշխարհային բանկը ապահովում են միջազգային փորձագետների ֆինանսավորումը և “Էլեկտրոնային գիլիոտին” ծրագրային ապահովման գործիքի ձեռքբերումն ու գործարկումը, իսկ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է կենտրոնին տարածքի, գույքի և տեխնիկական միջոցների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply