Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2012 13:12

Հուլիսի 7-10-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում այրվել է 8000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ի մոտ` 2հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Հովհաննիսյան փողոցի թիվ 3 տան մոտակայքում՝ 20 քմ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ 3 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի աղբանոցում՝ 200 քմ աղբ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply