Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2012 12:52

Հուլիսի 10-ից Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում: Տասնօրյա հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Հուլիսի 16-ին ժամը 12:00-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը կխաղա «Շիրակ-2»-ի, իսկ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին կհանդիպի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ:

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, “Լոկոմոտիվ” Մոսկվա (Ռուսաստան)
Հովհաննես Նավասարդյան, “Իմպուլս”
Էրիկ Հովհաննիսյան, “Միկա”

Պաշտպաններ

Գագիկ Մաղաքյան, “Բանանց”
Վահան Ադլոյան, “Բանանց”
Հայկ Մարգարյան, “Փյունիկ”
Ռուբեն Գրիգորյան, “Փյունիկ”
Վարդան Խաչատրյան, “Բանանց”
Նարեկ Պետրոսյան, “Բանանց”
Ֆուրման Մելքոնյան, “Սևիլիա” (Իսպանիա)
Խաչատուր Խաչատրյան, “Փյունիկ”

Կիսապաշտպաններ

Մուրադ Ասատրյան, “Փյունիկ”
Արամ Քոչարյան, “Բանանց”
Կարեն Եսայան, “Փյունիկ”
Արամ Սարգսյան, “Բանանց”
Ալիկ Առաքելյան, “Միկա”
Նարեկ Ասլանյան, “Փյունիկ”
Հովհաննես Փափազյան, “Փյունիկ”
Միքայել Խաշմանյան, “Բանանց”
Վլադիմիր Օհանյան, “Խիմկի” (Ռուսաստան)

Հարձակվողներ

Նորայր Տիգրանյան, “Իմպուլս”
Հայկ Ոսկանյան, “Իմպուլս”
Էդուարդ Ավագյան, “Բանանց”
Օրբելի Համբարձումյան, “Ուլիս”

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply